Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը

Կառավարության ղեկավարի պաշտոնը լքող Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին՝ իշխող կուսակցության ղեկն ստանձնելու կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Բորիս Ջոնսոնը կգլխավորի Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

Թերեզա Մեյը կարող է հրաժարական տալ. պատճառը հայտնի է

Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցության ղեկավարը վաղը` հուլիսի 24-ին կդառնա Միացյալ Թագավորության նոր վարչապետը։ Նշենք, որ Ջոնսոնը Լոնդոնի նախկին քաղաքապետ ու երկրի նախկին արտգործնախարարն է:

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 հազար 656: Ջոնսոնը կառավարության նիստն առաջին անգամ կվարի հուլիսի 25-ին:

Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, կառավարության ղեկավարի պաշտոնը լքող Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին՝ իշխող կուսակցության ղեկն ստանձնելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական է ներկայացրել ս. թ. հունիսի 7–ին։ Նա այդ պաշտոնում է 2016թ.–ի հուլիսի 13–ից։