Հայ բժիշկը բուժել է 4–ամյա երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցիները

Տղայի վիճակը վատացել էր այս տարվա հունվարին։ Նա վիրահատվել է մայիսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը բուժել է 4-ամյա ռուս երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի մասնագետները:

Հայ բժիշկը բուժել է 4–ամյա երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցիները

Ինչպես տեղեկացնում է kp.ru-ն, Արսեն Հայրապետյանը վիրահատել է Մարշալի համախտանիշով հազվագյուտ գենետիկ հիվանդություն ունեցող երեխային:

Երևանում 100-ից ավելի վիրաբույժներ կքննարկեն և կիրականացնեն ճողվածքի վիրահատություն

Ախտորոշումից հետո արտասահմանցի մասնագետները հրաժարվել են վիրահատել, իսկ վիրահատությամբ նախատեսվում էր հեռացնել նշագեղձերը։ Նրանք վստահ չեն եղել, որ վիրահատությունը կօգնի Մարտինին ազատվել տենդից:

«Արսեն Միքայելովիչը չորս տարվա մեջ մեզ հանդիպած միակ բժիշկն է, որն անմիջապես համաձայնեց վիրահատել երեխային: Խնդիրը նույնիսկ ոչ թե բուն վիրահատությունն է, որը տևել է 30 րոպե, այլ այն վստահությունը, որով բժիշկը որոշեց օգնել մեզ: Հիվանդության դեմ պայքարի այս տարիների ընթացքում, ես երբևէ չեմ հանդիպել մի բժշկի, որն այդքան վստահ ու փաստարկված խոսի... Ես անսահման շնորհակալ եմ, նա Աստծո կողմից ուղարկված բժիշկ է»,- շնորհակալական խոսք է հղել տղայի մայրը:

Հեկտորը միայն Դալլաքյանին է վստահում․ հայն ընկերացել է վագրի հետ ու փորձում է փրկել նրան

Նշվում է նաև, որ տղայի վիճակը վատացել էր այս տարվա հունվարին։ Նա վիրահատվել է մայիսին։