Երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում

Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա, Էպիկոնտրոնը` Բանդեր–Լենգ քաղաքից 23 կմ հյուսիս–արևելք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Իրանի հարավում 5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին` Ամերիկյան երկրաբանական ծառայությանը (USGS) հղում անելով։

Ուժգին երկրաշարժ Իրանում. կա 1 զոհ և 4 վիրավոր

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 02։59–ին։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 10 կմ խորության վրա։

Հայտնի է, որ էպիկոնտրոնը գտնվել է Բանդեր–Լենգ քաղաքից 23 կմ հյուսիս–արևելք։

Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։