ՌԱԴԻՈ

Արշակյան. «Այս ուսումնական տարում գրեթե բոլոր դասարաններում կլինեն երկհատոր դասագրքեր»

Դասագրքերն այս տարի կկիսվեն երկու մասի։ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է դասագրքերի «բեռնաթափման» մասին։
Sputnik
Արշակյան. «Այս ուսումնական տարում գրեթե բոլոր դասարաններում կլինեն երկհատոր դասագրքեր»

Այս ուսումնական տարում կունենաք մոտ 48 անուն դասագիրք, որոնք կդառնան երկհատոր։

Կապանի դպրոցի անմխիթար վիճակը. նախարարը ելքեր է փնտրում. լուսանկարներ

«Այս ուսումնական տարում գրեթե բոլոր դասարաններում կունենանք դասագրքեր, որոնք բաղկացած կլինեն երկու հատորից։ Դրանք այն դասագրքերն են, որոնք այս տարի վերահրատարակվելու էին»,- Sputnik Արմենիային ասաց Արշակյանը։

5-ից 12-րդ դասարանների դասագրքերը վերահրատարակվում են 5 տարին մեկ, իսկ տարրական դպրոցի համար՝ 3 տարին մեկ։

Հայաստանի դպրոցների ուսուցիչների համար երաշխավորված նվազագույն աշխատավարձ կսահմանվի

Ըստ պաշտոնյայի` դասագրքերը կիսվել են այնպես, որևէ բովանդակային խնդիր չլինի։

Երևանի դպրոցներում նոր կանոններ կգործեն. կհսկվեն հաճախումները և ոչ միայն