Աբովյանում անչափահասներ են դանակահարվել . դանակահարողը ևս 15 տարեկան է

Աբովյանի բնակիչ 17 և 15-ամյա պատանիներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Երեկ`հուլիսի 22–ին, կեսգիշերին մոտ դանակահարություն ավարտված միջադեպ է տեղի ունեցել Աբովյան քաղաքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հանրապետության փողոցից դանակահարված վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Աբովյանի բնակիչ 17 և 15-ամյա պատանիներ։ Նրանք իրենց հետ կատարվածի վերաբերյալի վիճակի չեն եղել ոչինչ հայտնելու։

Ստեփանավանի թունավորված ձկների հարցով զբաղվում է ԱԱԾ–ն. «Փաստ»

Բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ պատանիների կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Աբովյանի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են կատարվածի մանրամասները։

Նախնական տվյալներով՝ անչափահասներին դանակահարել է 15-ամյա մեկ այլ տղա, ով Հանրապետության փողոցում միջանձնային հարցերի պարզման ժամանակ դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին։

Իրավապահները շարունակում են դեպքի հանգամանքները պարզելու միջոցառումները։