«Hummer»–ը մխրճվել է աղբահավաք բեռնատարի մեջ

«Hummer»–ի 45-ամյա վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Անցած գիշեր, ժամը 05:35-ին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում «Hummer» մակնիշի ավտոմեքենան բախվել է աղբահավաք բեռնատար ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, վթարի հետևանքով «Hummer»–ի վարորդը 45-ամյա Դ.Ի.–ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Դեպքի վայր մեկնած փրկարարներն առաջին օգնություն են ցույց տվել տուժածին և հոսանքազրկել վթարված ավտոմեքենան: