Ընտանեկան կրքեր Գյումրիում. փեսան կրակել է, նախկին զոքանչը՝ ոստիկանություն կանչել

37-ամյա տղամարդը խոստովանել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանով նախկին զոքանչի տան մոտ օդ է կրակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Հուլիս — Sputnik. Հուլիսի 21-ին, ժամը 19.20-ին, 65-ամյա մի կին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ մոտ ժամուկես առաջ դստեր նախկին ամուսինը իր տան դիմաց զենքով կրակել է:

Հայ տղամարդու վրա կրակել է մոսկվացի սիրուհու նախկին ամուսինը. նա հիվանդանոցում է

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից՝ հաղորդում ստանալուց 10 րոպե անց Շիրակացի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, 37-ամյա նախկին փեսան բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ կրակել է օդ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:

Բերման ենթարկվածը ներկայացվել է մարզի քննչական վարչություն:

Կրակել են Իջևանի Լուսահովիտ գյուղի 35-ամյա գյուղապետի վրա. վիճակը ծանր է

Նախապատրաստվում են նյութեր: