Մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի. Փաշինյանն ասաց, թե մեզ ինչպիսի խաղաղություն է հարկավոր

ՀՀ վարչապետի խոսքով` մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը մեկն է` մեր հակառակորդի պարտությունը և մեր հաղթանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է` տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. Հայաստանին այսպիսի խաղաղություն է հարկավոր։ Այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն այցելել է զորամաս ու խոսել բանակի մասին

«Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն ու հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը մեկն է` մեր հակառակորդի պարտությունը և մեր հաղթանակը։ Մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, պատմության, սերունդների` մեր ուսերին դրած ուսադիրները։ Կեցցենք մենք, որ փառքով ենք կրել ու կրելու այդ ուսադիրները»,–ասաց վարչապետը։

Նա, դիմելով Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին, մաղթեց, որ հասնեն նրան, որ գեներալական ուսադիրներ կրեն ու այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, այլ յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական։

Սպայական ծառայությունը, ըստ նրա, բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է։ «Ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն ունեք, որ կարող եք կրել անկրելի թվացող բեռներ։ Լինել սպա, հրամանատար, նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ»,–ասաց նա։

Մշտադիտարկում. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Փաշինյանի խոսքով` յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը։ Ավելին, նրա գնահատմամբ` ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով։

Վարչապետը ողջունեց նաև շրջանավարտների շարքերում կանանց ներգրավվածությունը` ասելով, որ սա մեր հանրության վերափոխման կարևոր ցուցիչ է։