«Հայր կատուն» մոր նման խնամում և կերակրում է անտուն կատուներին. անհավանական տեսանյութ

Մայրական ուժեղ բնազդի մասին շատ է խոսվել, իսկ հայրականի մասին նախընտրում են լռել։ Բայց կա «հայր» կատու, որը կոտրում է այն կարծրատիպը, թե տղամարդկանց բնորոշ չէ երեխաների մասին հոգ տանելը։
Sputnik

Runt անունով կատուն 14 տարեկան է, նա մոր պես հոգ է տանում փողոցից գտած կատվի ձագերի մասին։ Runt–ը փողոցում ապրել է կյանքի մեծ մասը, մինչև չի գտել հոգատար ընտանիք։

«Ո՞ւր եք փախչում։ Ես ձեզ սիրում եմ». փափլիկ քոթոթի ու ճտերի մասին զվարճալի տեսանյութ

Ամեն անգամ, երբ նոր ձագ է մտնում տուն, նա շռայլորեն պարուրում է նրանց հայրական ջերմությամբ և սիրով։

Փախուստը. փիսիկն օգնում է քոթոթին անցնել ճաղերի միջով. տեսանյութ

Կատվի ձագին գտել են բեռնատարի մեջ և բերել տուն։ Runt–ն ակնթարթորեն սիրել է նրան, նա լվանում է և կերակրում ձագին։ Նա իսկական հայր է դառնում բոլոր կատուների համար, որոնց բերում են փողոցից։ Կատուն նույն բարությամբ է վերաբերվում նաև շան ձագերին։

Տարօրինակ արարողություն` քնելուց առաջ. ուրախ շան տեսանյութը զվարճացրել է շատերին