ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ռազմական բուհերի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։
Սպայական ուսադիրներ ու անվանական դաշույններ են ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, նաև Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները։
Երիտասարդ սպաներին առաջիկայում կգործուղեն ծառայության վայրեր, որոնք նախապես ընտրվել են վիճակահանության արդյունքում։ Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է, թե ինչպիսին էր օրը նորաթուխ սպաների համար։