Հանդիսատեսը սկզբում քարացել էր, իսկ հետո գոռում էր. Metallica–ն Մոսկվայում Ցոյ է երգել

Ցոյի «Արյան խումբը» երգի կրկներգը երգել է ամբողջ մարզադաշտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. «Լուժնիկիում» Metallica լեգենդար խումբը, ի զարմանս հանդիսատեսի, ռուսերենով երգել է ռուսական ռոքի լեգենդ Վիկտոր Ցոյի «Արյան խումբը» երգը։

Երկրպագուների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են հանդիսատեսները սկզբից քարացել անսպասելիությունից, իսկ հետո վարակվել իսկական հիստերիայով՝ ճչալով երգելով Ջեյմս Հեթֆիլդի հետ։

Կրկներգը երգել է ամբողջ մարզադաշտը։

Metallica խմբի համերգը տեղի է ունեցել WorldWired Tour համաշխարհային շրջագայության շրջանակում։

Metallica–ն հիմնվել է 1981թ.–ին։ Սկզբնական կազմից խմբում մինչև հիմա ելույթ են ունենում վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդը և հարվածային գործիքներ նվագող Լարս Ուլրիխը։ 2009թ.-ին Metallica-ն ներառվել է ռոքնռոլի փառքի թանգարանում։