Գավառի մանկատան երեխաներից մեկը կորել է. տեսանյութ

16–ամյա Հովհաննես Հայրապետյանի անհետացման պատճառը դեռ հայտնի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ոստիկանության Գավառի բաժինը որոնում է Հովհաննես Հայրապետյանին։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ծերանոցներում ու մանկատներում կասկածելի սնունդ է հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան

«16 տարեկան Հայրապետյանի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի բաժին կամ զանգահարել 1-02, 010-59-06-05 հեռախոսահամարներով»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 16 տարեկան տղան Գավառի մանկատան սան էր։ Նրա անհետացման պատճառը դեռ հայտնի չէ։

23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն