Երևանի Խորենացի փողոցում այրվում է մեկհարկանի բնակելի տուն

ԱԻՆ–ը խոստանում է տալ լրացուցիչ տեղեկություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել։

Հրդեհ` Հաղթանակի զբոսայգում. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությւոնը, հուլիսի 22-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի 47/1 հասցեի մոտակայքում այրվում է մեկհարկանի բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: