Ցնցման երեք նոպաներից հետո Անգելա Մերկելը որոշել է երկարատև հանգստի մեկնել

Քաղաքական գործչի հանգիստը սկսվել է հուլիսի 20–ին, կարևոր հանդիպումից հետո, այն կտևի 28 օր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին նոպաներից հետո որոշել է գնալ երկարատև արձակուրդի, հաղորդում է Bild–ը։

Քաղաքական գործչի հանգիստը սկսվել է հուլիսի 20–ին, կարևոր հանդիպումից հետո, այն կտևի 28 օր։ Ենթադրվում է, որ կառավարության ղեկավարն արձակուրդը կանցկացնի Ալպերում։

Մերկելն աթոռին նստած է լսել Գերմանիայի և Դանիայի օրհներգերը. տեսանյութ

Հուլիսի 10–ին Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ հանրության առջև Անգելա Մերկելի մոտ գրանցվել է ցնցման երրորդ նոպան։ Մինչ այդ նմանատիպ նոպաներ են Մերկելն ունեցել է ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ։

Մերկելը հայտարարել է, որ ինքն առողջական խնդիրներ չունի, բայց այդ նոպաները հակառակն են վկայում։ Բժիշկների կարծիքով` նա տառապում է «օրթոստատիկ տրեմորով», որը սովորաբար լինում է 50-60 տարեկան մարդկանց մոտ։