Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները բացահայտվել են. տեսանյութ

Ղեկավարն իր ավտոմեքենան վաճառել է Չկալովկա համայնքին, բյուջեից գումարներ է դուրս գրել անապահով ընտանիքիների համար, բայց մարդկանց չի տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունն Ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ տվյալներ է ստացել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նախնական տվյալներով՝ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2016 թվականների ընթացքում համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել, որոնցից 1․170․000 դրամը չի տրամադրել բնակիչներին ու յուրացրել է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձևական մրցույթ է հայտարարել և փաստացի իրեն պատկանող 7․000․000 դրամով գնած «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին, շուկայական արժեքից թանկ՝ 10․400․000 դրամով, վաճառել է Չկալովկա համայնքին՝ համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով։

Համայնքը շուրջ 3․400․000 դրամի վնաս է կրել։

ԱԱԾ–ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել

Դեպքերի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։

Նշենք, որ այդ թվականներին համայնքի ղեկավարը եղել է ՀՀԿ անդամ Երվանդ Կարապետյանը։ Նա պաշտոնից հեռացել է 2016թ–ին` հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում պարտվելով համագյուղացի Վահրամ Կարապետյանին։

ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում մոտ 63 միլիարդ դրամի խախտումներ են բացահայտվել. ՊԵԿ նախագահ