Բոզոյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է իշխանության հաստատել նաև դատական իշխանության և ՍԴ-ի վրա։
«ՍԴ-ն վերջին բաստիոնն է, որ փորձում է գրավել Փաշինյանը, որից հետո Հայաստանում կառույց չի մնա, որ նրա վերահսկողության տակ չի լինի»,– նշում է նա։
Քաղաքագետի հիշեցնում է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի դիրքերը բավական ամուր են, ընդգծել է, որ չի պատրաստվում մտնել քաղաքական բանավեճի մեջ և շանտաժի չի ենթարկվի։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՍԴ-ն սեփական «բուդկա» են դարձրել, չկա վստահություն այդ կառույցի նկատմամբ։ Հրայր Թովմասյանն էլ հորդորել էր զգուշավոր լինել, չընդհանրացնել, որ չկա վստահություն դատական համակարգի նկատմամբ, և եթե դա «բուդկա» է, ինչու են տասնյակ դիմումներ ներկայացրել այնտեղ։
Նախարարությունը մեկնաբանեց վեթինգի մասին ԵԽ զեկույցը. իսկ Փաշինյանը հետո կխոսի