Առաջատար է Զելենսկու կուսակցությունը. Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններ

ԿԸՀ–ն Ուկրաինայում արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է հրապարակի մինչև օգոստոսի 5–ը ներառյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կուսակցությունը` «Ժողովրդի ծառան», Գերագույն ռադայի ընտրություններում հավաքել է ձայների 42,12 տոկոսը և համարվում է առաջատարը։ Այս մասին հաղորդում է RT–ն` հղում անելով Ուկրաինայի ԿԸՀ–ին։

Ընտրություն «դոզայի տակ». Կիևում ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահը խմած է եղել

Երեկ` հուլիսի 21–ին, Ուկրաինայում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցել են 24 կուսակցություններ։ Քվեարկության պաշտոնական արդյունքները երկրի ԿԸՀ–ի կողմից պետք է հրապարակվեն մինչև օգոստոսի 5–ը ներառյալ։

Նախնական արդյունքներով` խորհրդարան է անցնում հինգ կուսակցություն. եթե Զելենսկու կուսակցությունն առայժմ զբաղեցնում է առաջին տեղը, ապա երկրորդ տեղում է «Ընդդիմադիր հարթակ` կյանքի համար» կուսակցությունը (12,69 տոկոս), երրորդ տեղում` նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը» (8,70 տոկոս)։

Ընտրելու ենք ոչ թե հոգևոր առաջնորդի, այլ ժողովրդին ներկայացնող քաղաքական անձի. Էստուկյան

Արտահերթ ընտրություններին մասնակցել են Ուկրաինայի ավելի քան 14,5 միլիոն քաղաքացիներ կամ ընտրողների 49,84 տոկոսը։

Նշենք, որ պատգամավորների կեսը (225 մարդ) ընտրվելու է կուսակցական ցուցակներով, մյուս կեսը` մեծամասնական ընտրությամբ։ Անցումային շեմը կազմում է 5 տոկոս։