Զովունիում 34-ամյա տղամարդը երեխաների աչքի առաջ ինքնասպանություն է գործել

Զովունիում խոսում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա փորձել է ինչ-ինչ պատճառներով կյանքին վերջ տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Հուլիսի 21-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Երևանում եղբայրը փորձել է կանխել ավագ եղբոր ինքնասպանությունը, բայց 2-ն էլ դանակահարվել են

1-03 ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Զովունի գյուղի շենքերից մեկից մի տղամարդ է նետվել բակ։ Ժամանած շտապօգնության խումբը տղամարդուն անմիջապես տեղափոխել է հիվանդանոց։

Նա անգիտակից վիճակում է եղել, սակայն կյանքի նշաններ ցույց է տվել։ «Արմենիա » բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բժիշկները մի քանի ժամ պայքարել են տղամարդու կյանքը փրկելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել: Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը 34 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա։ Նա 5-րդ հարկի իր բնակարանից նետվել է հենց երեխաների ներկայությամբ։ Զովունիում խոսում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա փորձել է ինչ-ինչ պատճառներով կյանքին վերջ տալ։ Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։

Սարսափելի դեպք Լոռիում. 2 երեխայի հայրն ինքնասպան է եղել