Toyota-ն պատրաստվում է լուսնագնացներ արտադրել․ տեսանյութ

Շատ շուտով հայտնի կլինի լուսնագնացի վերջնական տեսքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Toyota ճապոնական ընկերությունը, Ճապոնիայի օդատիազերական հետազոտությունների գործակալության հետ միավորվելով, կառավարվող լուսնագնաց է ստեղծելու։ Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում։

Մինչև 2019 թվականի ավարտը Toyota-ն ցանկանում է ստանալ ապագա «ռովերի» տեխնիկական պատկերը։ Սրա համար ընկերությունը պատրաստվում է օգտագործել իր 30 աշխատողների ներուժը, ինչպես նաև «Լուսնային հետազոտությունների թվային գործարան» բացել։

Երբ ինժեներները լուծեն գծագրերի հարցը, անմիջապես կսկսվի լուսնագնացի աշխատանքային դետալների պատրաստումն ու թեստավորումը։

Լուսնագնացը, որում կարողանալու են տեղավորվել 2-4 մարդ իրենց սարքավորումներով, լինելու է այնքան հերմետիկ, որ տիեզերագնացները սկաֆանդրի կարիք չեն ունենալու։

Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի

Մեքենայի փոքրացված նախատիպի ստուգողական փորձարկումները կսկսվեն 2021 թվականին։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, 2027 թվականին մեզ կներկայացնեն լիարժեք լուսնագնացը։

Տեխնիկական այս հրաշքն աշխատելու է արևի էներգիայով ու ջրածնով։

«Անլայք» Instagram-ը տարածում է գտել ևս 6 երկրում