ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Տավուշի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
«Վալերիյ Օսիպյանի հրամանով` ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Արմեն Գասպարյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության պետն էր։ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը։
Բախում Իջևանի ցուցարարների և ոստիկանների միջև. կան վիրավորներ. տեսանյութ