Ընտրություն «դոզայի տակ». Կիևում ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահը խմած է եղել

Ոստիկանության աշխատակիցները ստացված տեղեկատվությունը ճշտելու համար դիմել են ալկոտեստերի օգնությանը, որը ցույց է տվել 2.33 պրոմիլ արդյունք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կիևում տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահն աշխատավայրում ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ինչպես հայտնում է РИА Новости–ն, նրան տուգանք է սպառնում։

Պյոտոր Պորոշենկոն ընդունել է պարտությունը Ուկրաինայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում

Աղբյուրի համաձայն՝ կեսօրին ոստիկանության Դնեպրի բաժինը հաղորդագրություն է ստացել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը գտնվում է ոչ սթափ  վիճակում: Ոստիկանության աշխատակիցները ստուգել են տեղեկատվությունը  ալկոտեստերի միջոցով, որը  ցույց է տվել 2.33 պրոմիլ ալկոհոլի արդյունք:

Ոստիկանությունը զեկուցագիր է պատրաստել «գարեջրի, ալկոհոլային կամ ցածր ալկոհոլային խմիչքների կիրառումը  աշխատավայրում» հոդվածով` նշված անձի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ, որի պատիժը նախատեսում է տուգանք:

Զելենսկին ցրել է Գերագույն ռադան. նա խնդրում է չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը

Նշենք, որ Ուկրաինայում այսօր անցկացվում են արտահերթ ընտրություններ, որին մասնակցում է  24 կուսակցություն և 3.22 հազար անհատ թեկնածու: Պատգամավորների կեսը (225 մարդ) կընտրվի կուսակցական ցուցակներով, իսկ մնացած մասը՝ մեծամասնական ընտրատարածքներում: Ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները: Անցողիկ շեմը 5%–ն է: