Քամին պոկել է ծառի ճյուղն ու փակել շենքի մուտքը

Երևանում ուժգին քամու հետևանքով ծառը կոտրվել է և ընկել էլեկտրական լարերի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևան քաղաքի Արարատյան և Փարպեցի փողոցներում:

Հայաստանում կրկին անձրև և ուժգին քամի կգրանցվի. եղանակի տեսություն

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

«Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 157 շենքի մոտակայքում,  հուլիսի 21-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել է և ընկել էլեկտրական լարերի վրա։անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա»,– ասված է հաղորդագրության մեջ: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են էլեկտրական լարերի վրայից։

Ինքնաթիռը քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում․ տեսանյութ

Ավելի ուշ, ժամը 22:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարպեցու փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել է և փակել շենքի մուտքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել շենքի մուտքից: