Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մի քանի կարևոր մշակութային կենտրոններ։ Նա հասցրել է մեկ օրում զրուցել տեղի բնակիչների հետ, ինչ-որ մեկին օգնել մասնագիտության ընտրության հարցում և հարսանիքի հրավեր ստացել։
Sputnik

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Վաղ առավոտյան ուղղաթիռ բարձրացավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ձեռքով բարևեց այնտեղ գտնվող բոլոր լրագրողներին, ծանոթացավ նրանց հետ, ում նախկինում չէր տեսել․այդպես մեկնարկեց հագեցած այցը Լոռի։

Ամբողջ ճանապարհին նախագահը հիանում էր թռչնի թռիչքի բարձրությունից բացված տեսարաններով, երբեմն ինչ-որ բան էր հարցնում կամ կարճ պատմում։ Նա մի քիչ խիստ տեսք ուներ։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Արմեն Սարգսյանին դիմավորում են մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և տեղի մի պաշտոնյա։ Նախագահը ողջունում է բոլորին և հանկարծ ուղղում Ղուկասյանի կոստյումի վրա ամրացված կրծքանշանը․դրոշը պետք է ճիշտ «կախվի»։

ՀՀ նախագահին աղուհացով են դիմավորել. նա հարգանքի տուրք է մատուցել Սոս Սարգսյանի հիշատակին

Առաջին կանգառը Ստեփանավանում է, ավելի ճիշտ՝ դերասան Սոս Սարգսյանի հուշարձանի մոտ։ Այստեղ նախագահը պետք է ծաղիկներ դնի։ Պետության ղեկավարը խոստովանում է`հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն մեծ արտիստին, այլ նաև երկրի և դրա ապագայի մասին միշտ մտահոգ քաղաքացի Թումանյանին։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Տարազով աղջիկները մեղր ու լավաշ են մատուցում։ Նրանցից մեկը փիլիսոփայական բանաստեղծություն է արտասանում, որն ավարտվում է «արժի ապրել» բառերով։ Նախագահը ժպտում է և համաձայնում։

Պաշտոնական մասն ավարտված է։ Տեղի երեխաները շտապում են սելֆի անել կամ զրուցել նախագահի հետ։ Ալիկն ինքնագիր է խնդրում, իսկ ավելի ուշ Sputnik Արմենիայի թղթակցին պատմում է, որ դա իր համար չէ, այլ ապագա թոռների․կասի` նախագահին է տեսել, նրա հետ խոսել։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Աշոտն ավելի ամաչկոտ է, դրա համար նրան հենց նախագահն է մոտենում է։ Հաղթահարելով շփոթմունքը՝ տղան պատասխանում է բոլոր հարցերին։ Բայց ապագա մասնագիտության մասին հարցը դժվարին դրության մեջ է դնում նրան․դեռ չի որոշել։ Սարգսյանն օգնում է՝ միգուցե նախագա՞հ։

«Ստիպված պետք է դառնամ։ Բոլորդ նախագահի ասածն արդեն նկարել եք։ Եթե այդպես է` Լինան էլ (կրտսեր քույրը) թող  վարչապետ դառնա»,  - տղան Sputnik Արմենիայի թղթակցին։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Հաջորդ կանգառը Լոռի միջնադարյան  քաղաք ամրոցն է։ Տեղանքում զբոսանքից և մշակութային հուշարձաններին ծանոթանալուց հետո նախագահը լրագրողերին  խոստովանում է, որ ուսանողության տարիներին հաճախ է այստեղ եղել։ Նրա խոսքով՝ հայրենիքը  բացահայտելն ու ճանաչելը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Սարգսյանն ընթացքում մարզպետին մի քանի գաղափար է տալիս` այս ամրոցի շնորհիվ մարզում զբոսաշրջությունը զարգացնելու վերաբերյալ։ Նա լսում է և ժպտում։ Նախագահն ուշադրություն է դարձնում երկու տղամարդկանց, որոնք խոտ են հնձում ամրոցի տարածքում։

Քաղաքի փողոցները լվացել են, դրոշը` փոխել. Փաշինյանն է գալու. կատակում են գյումրեցիները

Միանգամից զրույցի է բռնվում Հակոբի և Հայկի հետ։ Նրանք պատմում են գյուղական կյանքի բարդությունների և մարզի խնդիրների մասին։ Հակոբը պատմում է կովերի «ուռելու» մասին, իսկ նախագահը կատակում է, որ նույնիսկ չգիտի, թե ինչ պետք է անել նման իրավիճակում, գյուղացին շփոթվում է։ Այդ պահին միջամտում է Հայկը՝ հայտարարելով, որ արդեն լուծել է ընկերոջ խնդիրը։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

«Ինչ նորաձև տղա ես, Hermès գոտի ես կապում», - Հակոբին կատակով ասում է նախագահը, նրա փոխարեն կրկին պատասխանում է Հայկը։

«Հա, ինքը սաղին ծով կտանի, ծարավ կբերի, բայց լավ իմաստով էլի», - ասում է Հայկը։

Բոլորը ծիծաղում են։

Շարունակում ենք ուղին։ Գնում ենք Օձունի եկեղեցի։ Հենց մուտքի մոտ Նատալյա անունով մի ռուս աղջիկ նախագահին խնդրում է լուսանկարվել։ Նա նշանածի՝ Արտաշի հետ Մոսկվայից եկել է Լոռի։ Ազգականներն ասել են, որ ՀՀ նախագահն է գալու, և նրանք եկել են հանդիպման։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

«Ձեր նախագահն այնքան լավն է, զրուցասեր։ Հիանալի է», - խոստովանում է Նատալյան Sputnik Արմենիայի թղթակցին, իսկ հետո շրջվում է դեպի նշանածն ու սպառնում․«Միգուցե խնդրեմ նրան, որ քեզ ստիպի ամուսնանալ»։ Սիրահարները քրքջում են։

Արմեն Սարգսյանը պարում է Թթի փառատոնում. տեսանյութ

Հաջորդ զույգը՝ Սաթենիկը և Երվանդը, նախօրեին էին նշանվել, իսկ այդ օրը եկել էին եկեղեցի՝ հարսանիքից առաջ մկրտվելու համար։ Տեսնելով նախագահին՝ բոլոր հյուրերը սկսեցին աղմկել և խնդրեցին լուսանկարվել։ Հրաժեշտի պահին Երվանդը հանկարծ հիշեց, որ Սարգսյանին չի հրավիրել իր հարսանիքին, որը պետք է տեղի ունենա հուլիսի 27-ին։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

«Ցավոք, չեմ կարող գալ, բայց սեպտեմբերին եկեք նախագահի նստավայր, և ես ձեզ կընդունեմ», - ասաց Սարգսյանը։

Այնուհետև գնում ենք Հրանտ Մաթևոսյանի հայրենի գյուղ՝ Ահնիձոր։ Գյուղացիներն իսկույն խոսակցություն են բացում քանդված ճանապարհների մասին, ինչը չնկատելն անհնար է, խոսում են նաև երիտասարդների զբաղվածության բացակայության մսին, ինչի պատճառով նրանք գյուղից հեռանում են, անցնում `կենցաղային խնդիրների։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Բոլորից շատ խոսում է 80-ամյա Զարիկը, նա նաև նախագահին մեկ ամսով գյուղ է հրավիրում` հանգստի։ Նրա ընկերուհին՝ Նարգիզը, գայթակղում է Սարգսյանին` ասելով, որ տեղի բնակիչները երկարակյաց են։

Տեղացիները պնդում են, որ հենց այստեղ է փախել Մաթևոսյանը, երբ նրան ձանձրացրել են առօրյա հոգսերը։ Շարժվում ենք դեպի նրա տուն։ Դիմավորում են գրողի եղբայրը՝ Համլետը և նրա մեծ ընտանիքը։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Նախագահը նկատում է մեծ հովվաշանը և հարցնում անունը։ Համլետը ծիծաղում է և ասում, որ սա Ռոբերտ է, բայց նրանք Բոբ են ասում։

-Իսկ ազգանո՞ւնը, - հարցնում է նախագահը։

-Մերն է, - պատասխանում է Մաթևոսյանը։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Գյուղում շատ են մեծ գրողի ազգականները։ Հրաժեշտ տալիս նախագահը նկատում է, որ նրանց բոլորի աչքերն ու դիմագծերը նման են իրար։