«Կյանքը փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է». Նազենի Հովհաննիսյան

Հայտնի դերասանուհին խոստովանում է, որ երբեմն վախենում է «ճաղերի արանքում» մնալուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և խոստովանել, որ երբեմն վախենում է փոփոխություններից:

«Ես սովորել եմ նայել ճաղերից այն կողմ: Բոլորս էլ ունենք «ճաղեր», կարևորը դրանցից դուրս մտածելն ու արարելն է: Երբեմն վախենում ես փոփոխությունից, երբեմն «ճաղերի արանքում» մնալուց..., բայց դե կյանքը սկզբից մինչև վերջ փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է»,-գրել է դերասանուհին:

Էջի հետևորդները համաձայնել են Նազենիի հետ և նրան խորհուրդ են տվել չվախենալ փոփոխություններից:

«Երանի դա հասկանալու վրա մարդ չկորցներ լավագույն տարիները։ Սիրելի աղջիկներ, մի վախեցեք, ճաղերից այն կողմ է իսկական կյանքը»,-մեկնաբանություններում գրել է alla.oganisyan-ը:

«Դուք շատ իմաստուն եք, Նազենի» ,- հավելել է kseniya_kiev-ը:

Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին հուլիսի 18-ին նշում էր ծննդյան 37-ամյակը: Նրան  շնորհավորել էին մտերիմներն ու շնորհակալություն հայտնել նրա լուսահոգի ծնողներին, որ կյանք են տվել հրաշք մարդու։

Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը. ովքե՞ր են շնորհավորել նրան