Կրկին մեդալ ունենք. նախարարը լավ լուր է հայտնել

Արայիկ Հարությունյանը մեդալ նվաճելու կապակցությամբ շնորհավորել է ամբողջ թիմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի։

Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։

Արթուր Ավետիսյանը հաղթել է թուրք մարզիկին և ոսկե մեդալ նվաճել

«Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի: Նախորդ տարի մեր թիմին չէր հաջողվել մեդալ նվաճել Իրանում կայացած օլիմպիադայում»,–տեղեկացրել է նախարարը և հավելել, որ ուրախալի է, որ մեդալ նվաճած Մհեր Պետրոսյանը ներկայացնում է մարզային դպրոց:

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է մեր ամբողջ թիմին:

Հիշեցնենք, որ հուլիսի 15–ին Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականների թիմը նվաճել էր միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ