Իջևանում տեղի ունեցած անկարգությունների համար 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Նրանցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Իջևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների համար 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Իջևանի բողոքի ակցիայից հետո 22 անձ է բերման ենթարկվել. 11 անձի փորձում են հայտնաբերել

Նրա խոսքով` 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ` ստորագրությամբ չհեռանալը, իսկ երկուսի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև ունեցել բախումներ էին տեղի, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։Հուլիսի 19–ին ՔԿ–ն հայտնել էր, որ 13 անձ ձերբակալվել են անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ։

Ղազարյան․ «Անտառը տարիներ շարունակ դիտվել է որպես փայտի պահեստ»