ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. - Sputnik. Հայտնի ռուս դերասանուհի, «Универ» հեռուստասերիալի աստղ Աննա Խիլկևիչն արդեն մի քանի օր է՝ ամուսնու` Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ հանգստանում է Իսպանիայում, որտեղից պարբերաբար գրավիչ լուսանկարներ է հրապարակում Instagram-ի իր էջում:
Այսօր Աննան որոշել է իր հետևորդներին ցուցադրել մի շատ ռոմանտիկ լուսանկար և բավականին անկեղծ խոսել խանդի մասին՝ խոստովանելով, որ դա իր «թույլ տեղն է»:
Դերասանուհին պատմել է, որ տարիներ շարունակ պայքարել է այս կործանարար զգացմունքի դեմ: Նրա խոսքով՝ դեռ փոքր հասակից մարդկանց «ներարկում են» այնպիսի կարծրատիպեր, որոնց պատճառով նրանք վախենում են վստահել իրար և միմյանց հետ անկեղծ կինել։
«Ախր, դեռ փոքրուց ինձ սովորեցրել են, որ տղամարդկանց վստահել չի կարելի, որ ընկերուհիներիդ չպետք է մոտ թողնես քո տղամարդուն, որ ամենուր խաբեություն է և վտանգ: Նման կարծրատիպերով հեշտ չէ տղամարդու հետ հարաբերություններ կառուցելը»,-գրում է Խիլկևիչը:
Այս կասկածները դերասանուհուն շատ անհարմարություններ են պատճառել, հանգեցրել ամուսնու հետ վեճերի։ Երեք տարվա ընթացքում Խիլկևիչը վերջապես գլուխ է հանել իր զգացմունքներից և ամեն ինչ կարգավորել ոչ միայն իր, այլ նաև ամուսնու «գլխում»։
Դերասանուհին շեշտում է, որ անհնար է միայնակ հաղթահարել դժվարությունները. դա երկուսի գործն է։
«Եվ երբ այդ պահը հասավ, ես կարողացա վերջապես խորը շունչ քաշել, ավելի ճիշտ՝ երկուսս էլ սկսեցինք հանգիստ շնչել։ Հավատարմություն և փոխադարձ հարգանք. սրանք են այն սյուները, որոնք ուժեղ են պահում ամեն միություն»:
Հիշեցնենք, որ Խիլկևիչը հայազգի ռուսաստանաբնակ գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ ամուսնացել է 2015 թվականին: Հենց 2015 թ.-ին ամուսինները դուստր ունեցան` Արիաննային: Իսկ 2018 թվականի օգոստոսի 20-ին ծնվեց զույգի երկրորդ երեխան: Դերասանուհու առաջին ամուսնությունը ТНТ- ի «Барвиха» հեռուստասերիալի մենեջեր Անտոն Պոկրեպոյի հետ չստացվեց։ Հարցազրույցներից մեկում Աննան խոստովանել է, որ առաջին ամուսնության դասերը լավ է սերտել և սխալներ այլևս թույլ չի տա։
Արգասաբեր գիշերվա արդյունքում «Ունիվերի» աստղ Աննա Խիլկևիչը խաբել է ամուսնուն