ՌԱԴԻՈ

Զաքարյան․ «Ապօրինի դեղորայքի հայտնաբերումը մեր երկրում անհանգստացնող է»

Միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի տնօրեն Սամվել Զաքարյանը վստահեցնում է, որ Հայաստանի նման փոքր երկրում դժվար է ապօրինի դեղորայք բերել ու աննկատ վաճառել։ Նա այս թեմայով խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Զաքարյան․ «Ապօրինի դեղորայքի հայտնաբերումը մեր երկրում անհանգստացնող է»

Սամվել Զաքարյանը նշում է, որ Հայաստանում դեղորայքի ապօրինի վաճառքով զբաղվողները շատ արագ կհայտնաբերվեն։

«Ապօրինի դեղորայքի հայտնաբերումը մեր երկրում անհանգստացնող է»,- ասել է Զաքարյանը։

ԱԱԾ–ն բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք

Նրա խոսքով` դեղորայքի շուկայում ավելի անհանգստացնող է այն հանգամանքը, որ Վրաստանից Հայաստան անգամ տաքսու և ավտոբուսի վարորդների միջոցով են հայտնի դեղեր ներթափանցում։ Վրաստանում դեղորայքը գրեթե կրկնակի էժան է։

Զաքարյանը նշում է, որ ավելի դժվար է պայքարը ժամկետանց դեղորայքի պարագայում․ նման դեղերի վաճառքը կախված է դեղատան աշխատողի և տնօրենի բարոյականությունից։ Սպառողները գնելուց առաջ պետք է անպայման ստուգեն ժամկետը՝ խուսափելու համար առողջության համար վտանգ ներկայացնող ժամկետանց դեղերից։

Ներդրողների դափնին կկանաչի՞. Տավուշում դեղի հումքի և համեմունքի արտադրություն կհիմնեն

Հիշեցնենք, որ երեկ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես՝ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։

ԱԱԾ–ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել