Սթոունը Պուտինին խնդրել է դառնալ իր դստեր կնքահայրը

Սթոունն իր խնդրանքը հնչեցրել է ՌԴ առաջնորդի հետ հարցազրույցի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հնարավոր է` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դառնա ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի դստեր կնքահայրը։

Տասը «մորուքավոր» անեկդոտ Վլադիմիր Պուտինից

Հայտնի կինոգործչի հետ հարցազրույցի ժամանակ Պուտինը պատմել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որին լավ է ճանաչում, խնդրել է մասնակցել իր դստեր մկրտությանը։

«Մեր ուղղափառ ավանդույթի համաձայն` հրաժարվել չի կարելի», – պարզաբանել է Պուտինը և ընդգծել, որ կնքահայր լինելը միշտ մեծ պատիվ է։

«Այդ դեպքում ես կխնդրեի ձեզ դառնալ իմ դստեր կնքահայրը», – առիթը բաց չի թողել Սթոունը։

Պուտինն իր հերթին հետաքրքրվել է, թե որ եկեղեցուն է նա հարում և արդյո՞ք ուղղափառ է։

«Մենք նրան կդարձնենք», – վստահեցրել է Սթոունը ռուս առաջնորդին։

«Բայց պետք է նրան հարցնել», – պնդել է Պուտինը։

Պուտինն անեկդոտ է պատմում դաշույնի ու ժամացույցի մասին

Ռեժիսորն ասել է, որ իր դուստրը հավատացյալ է, դաստիարակվել է քրիստոնեական ավանդույթներով, և մկրտությունը հնարավոր է, «եթե միայն նա այդ եկեղեցուն հարի»։

«Իհարկե։ Քանի՞ տարեկան է նա», – հետաքրքրվել է նախագահը։

Ուսանողուհին ուշաթափվում է Պուտինի հետ հանդիպման ժամանակ. նախագահի արձագանքը. տեսանյութ

Սթոունը պատասխանել է` 22, և հետաքրքրվել, թե քանի երեխայի կնքահայր է նախագահը։

Պուտինը կոնկրետ թիվ չի նշել, բայց ասել է, որ քիչ են։

Թուրք հրուշակագործը Պուտինի համար կարկանդակ է թխել. լուսանկար