Սա ի՞նչ բան էր. Բրազիլիայում խաղի ժամանակ տարօրինակ երևույթ է գրանցվել. տեսանյութ

Տպավորություն է ստեղծվում, որ օդում սլացող գնդակն ինչ–որ արգելքի է հանդիպում, որից հետո փոխում է հետագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի առաջնության «Շապեկոենսե»-«Ատլետիկո Մինեյրո» խաղի ժամանակ գնդակը կտրուկ փոխել է հետագիծը։ Օգտատերերից ոմանք այս երևույթի տրամաբանական բացատրությունը չեն գտել։

Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք

Թիմերի հանդիպման տեսանյութում կարելի է նկատել` ինչպես է գնդակը կտրուկ օդում փոխում ուղղությունը։ «Շապեկոենսեի» խաղացողի անկյունային փոխանցման ժամանակ օդում գնդակը կտրուկ վերև է թռնում։

​Տեսանյութի տարածվելուց հետո օգտատերերից ոմանք տեղի ունեցածը պարանորմալ երևույթ են անվանել և վստահեցրել, որ դաշտում «ուրվական» կա։ Մյուսները երևույթը բացատրել են ֆիզիկայի օրենքներով` նշելով, որ գնդակը «օդային հոսքի» մեջ է հայտնվել։

Տեսախցիկն ուրվականին «բռնացրել» է բրիտանական առանձնատանը

Նշենք նաև, որ 2016 թվականի նոյեմբերին «Շապեկոենսեի» խաղացողներին տեղափոխող օդանավը վթարի էր ենթարկվել Կոլումբիայի տարածքում։ Միայն 3 ֆուտբոլիստի էր հաջողվել ողջ մնալ։

Ինչպես Երևանում. Մաքգրեգորի հայ «նմանակից» Սոչիում փող չեն վերցնում