ՌԴ դեսպանն ու Տավուշի մարզպետը հանդիպել են. լուսանկարներ

Չոբանյանը Կոպիրկինին է ներկայացրել տարածաշրջանի ներուժը և զարգացման հիմնական ուղղությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հուլիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։

«Մարզի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանի ներուժը և զարգացման հիմնական ուղղությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Տավուշի մարզի և ռուսական շրջանների փոխգործակցության ներկայիս վիճակը և ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև գյուղատնտեսության, մասնագիտացված կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նշենք,ո ր Կոպիրկինն ավելի վաղ հանդիպումներ էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՀՅԴ ներկայացուցիչների հետ։