Քաղաքի փողոցները լվացել են, դրոշը` փոխել. Փաշինյանն է գալու. կատակում են գյումրեցիները

Գյումրիում անցկացվող համաժողովին մասնակցելու են վարչապետը, նախարարը, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորներն ու գործարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրին այսօր տոնական է: Քաղաք տանող դարպասներից մինչև կենտրոնական հրապարակին հարող փողոցներ ամենուր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովն ազդարարող մեծ ցուցապաստառներն են՝ մինասյան գույների խորհրդանիշով ու «Սկսենք Շիրակից» կարգախոսով:

Քաղաքի փողոցները լվացել են, դրոշը` փոխել. Փաշինյանն է գալու. կատակում են գյումրեցիները

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվելու են «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովն ու տեղական արտադրանքի էքսպո- ցուցահանդեսը։

Հյուրերին պատշաճ ընդունելու համար քաղաքում վերջին օրերին ակտիվ եռուզեռ էր: Գյումրեցիները կատակում են. «Համաժողովի համար 1 տարվա չկատարած փողոցաշինական աշխատանքները 1 օրում են անում, փողոցների ասֆալտն էլ լվանում են, իսկ քաղաքապետարանի դրոշն էլ փոխել են. Փաշինյանն է գալու»։

Համաժողովը մեկնարկելու է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան մարզում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպության և անհատների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:

Քաղաքի փողոցները լվացել են, դրոշը` փոխել. Փաշինյանն է գալու. կատակում են գյումրեցիները

Համաժողովի պաշտոնական մասին կմասնակցեն շուրջ 300 մարդ: Ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Քաղաքի փողոցները լվացել են, դրոշը` փոխել. Փաշինյանն է գալու. կատակում են գյումրեցիները

 

Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

Արմեն Սարգսյանը «Մեգերյան կարպետին» առաջարկել է գործունեություն ծավալել նաև Գյումրիում

Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացնում են՝ ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել են հետևյալ ոլորտային ուղղությունները՝ ՏՏ/արդյունաբերություն, տուրիզմ և գյուղատնտեսություն:

Քաղաքի փողոցները լվացել են, դրոշը` փոխել. Փաշինյանն է գալու. կատակում են գյումրեցիները

 

Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ