ՌԱԴԻՈ

Պետրոսյան․ «Ախուրյանի ջրամբարը չէր կարող Սպիտակի երկրաշարժի պատճառ դառնալ»

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Սպիտակի երկրաշարժի առաջացման պատճառի՝ շրջանառության մեջ դրված նոր վարկածի մասին։
Sputnik

Հրաչյա Պետրոսյանը կարծում է, որ Ախուրյանի ջրամբարը` Սպիտակի երկրաշարժի պատճառ լինելու վարկածն իրավունք ունի գոյություն ունենալու, բայց չի նշանակում, որ փաստ է։

Գլոբալ մոնիթորինգի և սեյսմիկ եղանակի կանխատեսման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանն օրերս ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սպիտակի երկրաշարժի առաջացման պատճառ է դարձել Ախուրյանի ջրամբարի շահագործումը։

Զոհեր, ավերածություններ, կորուստներ. Սպիտակի երկրաշարժի մասշտաբները

«Ախուրյանի ջրամբարը չէր կարող առաջացնել Սպիտակի երկրաշարժը»,– վստահեցնում է Պետրոսյանը։

Գաղտնիքը բացահայտվեց. Սպիտակի երկրաշարժից առաջ բնությունը հուշում էր, բայց նրան չէին «լսում»

Նրա խոսքով` եթե կտրուկ փոփոխություններ են լինում լճերից կամ ջրամբարներից, դրանք կարող են ցնցումներ առաջացնել, բայց դրանք շատ թույլ են։ Իսկ 7 և ավելի մագնիտուդով երկրաշարժ (ինչպիսին Սպիտակինն էր) կարող են առաջացնել միայն երկրակեղևում ընթացող սեյսմոտեկտոնական պրոցեսները, դրանք լուրջ ուժեր են, լուրջ պրոցեսներ, որոնք հարուցում են ամենաուժեղ և ամենավտանգավոր երկրաշարժերը։

Ի՞նչն էր Սպիտակի երկրաշարժի զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառը. փրկարարի հուշերը