Նեթանյահուն Իսրայելի վարչապետի աթոռին նստելու ռեկորդ է սահմանել

Իսրայելի վարչապետը ռեկորդ է սահմանել` գերազանցելով երկրի կառավարության առաջին ղեկավար Դավիդ բեն Գուրիոնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի –Sputnik. «Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտ» վերլուծական կենտրոնի փորձագետները հաշվել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վարչապետի աթոռին նստելու ռեկորդ է սահմանել` գերազանցելով հրեական պետության հիմնադիր և կառավարության առաջին ղեկավար Դավիդ բեն Գուրիոնին։ Այս մասին հայտնում է Maariv–ը։

Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար

Հուլիսի 20-ի դրությամբ Նեթանյահուն նախարարական կաբինետը ղեկավարել է 4876 օր։

«2019 թվականի հուլիսի 20-ին Բենիամին Նեթանյահուն ռեկորդ սահմանեց Իսրայելի բոլոր վարչապետների շարքում պաշտոնում անցկացրած օրերի քանակով` գերազանցելով Դավիդ բեն Գուրիոնին, որը պաշտոնավարել է 4875 օր` շուրջ 13.5 տարի», – գրված է հրապարակման մեջ։

Նեթանյահուն առանց ընդմիջումների ղեկավարում է Իսրայելի կառավարությունը 2009 թվականի մարտի 31-ից։ Նա առաջին անգամ պաշտոնավարել է 1996-1999 թվականներին։

Սթոունը Պուտինին խնդրել է դառնալ իր դստեր կնքահայրը