Նարինե Գինոսյանի ու նրա հաշվապահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանում

Երկու կանայք մեղադրվում են բյուջետային գումարները յուրացնելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը քրեական պատասխանատվության է ենթարկել Նինոծմինդայի (Սամցխե Ջավախք) մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին ու նրա հաշվապահ Անժելիկա Պուտուլյանին։ Այս մասին հայտնում է «Փարվանա» TV–ն։

Արվեստի դպրոցի տնօրենը 5 մլն-ից ավելի գումար է յուրացրել. մեղադրանք է առաջադրվել

«Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ծառայողական պարտականությունները չարաշահելու և մի քանի հազար լարի բյուջետային գումար յուրացնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հեռուստաընկերության` քրեական գործը հարուցվել է 2019 թվականի հուլիսի 19-ին։

Հայթաղի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում