ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայ պատանի մաթեմատիկոսները Մեծ Բրիտանիայում անցկացված օլիմպիադայում նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ և երկու գովասանագիր են ստացել: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին»,– գրել է նախարարը:
Հարությունյանը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ պատանի ֆիզիկոսներն էին օլիմպիադայից վերադարձել հինգ բրոնզե մեդալով:
«Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»,– նշել է պաշտոնյան:
«Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիպիադային մասնակցել են Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դիլանյան Վաչագանը (11-րդ դասարան), Չթչյան Տիգրանը (11-րդ դասարան), Բաղդասարյան Նորայրը (12-րդ դասարան), Մաղաքյան Գագիկը (12-րդ դասարան), Մուրադյան Նատալին (12-րդ դասարան), Փանոսյան Լյովան (12-րդ դասարան)։ Նրանց ղեկավարներն են եղել ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն ու Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Գուրգեն Ասատրյանը։
Երևանի դպրոցներում նոր կանոններ կգործեն. կհսկվեն հաճախումները և ոչ միայն
Օլիմպիադան մեկնարկել է հուլիսի 15-ին և կավարտվի 22-ին։
Կապանի դպրոցի անմխիթար վիճակը. նախարարը ելքեր է փնտրում. լուսանկարներ