Ինչպես Երևանում. Մաքգրեգորի հայ «նմանակից» Սոչիում փող չեն վերցնում

Ալեքսանդր Կարապետյանին հաճախ են շփոթում UFC-ի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի հետ։ Նույնիսկ հաջողություն են մաղթում մարտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի և «Սոչի» ռուսական ՖԱ-ի հարձակվող  Ալեքսանդր Կարապետյանը Sport24-ին տված հարցազրույցում պատմել է, որ իրեն հաճախ են շփոթում UFC-ի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի հետ։

Որպես օրինակ «հայ Մաքգրեգորը» մեջբերեց Շոտլանդիայում տեղի ունեցած մի դեպք։

«Երբ մենք տղաների հետ դուրս էինք եկել զբոսնելու, դիտկոտեկով բար գտանք։ Ես զուգարան մտա, և իմ շուրջն անմիջապես սկսեցին մարդիկ հավաքվել։ Նայում էին և ասում. «Դու  կհաղթես հաջորդ մենամարտում, հաջողություն քեզ»։ Շփոթել էին Քոնորի հետ, պատահում է։ Թերթերում ևս սկսեցին գրել ՄաքԿարապետյան»,-ասել է հարձակվողը։

Կարապետյանը «Սոչի» ՖԱ է տեղափոխվել ընթացիկ խաղաշրջանից առաջ, այստեղ նրան ամեն ինչ դուր է գալիս։ Իսկ հայերի մեծ քանակը հիշեցնում է հայրենիքի մասին։

Հայ մարզիկները Ռուսաստանում նոր ռեկորդներ են սահմանել և կարող են Գինեսի գրքում հայտնվել

«Տղաների հետ ճաշելու էինք գնում՝ ինձ անմիջապես ճանաչում էին. ասում էին` «Եղբայր, եղբայր»։ Ինչպես Երևանում»,-ավելացրեց ֆուտբոլիստը։

Տաքսիստներից ոմանք նույնիսկ չէին ուզում գումար վերցնել հայ ֆուտբոլիստից։

Ալեքսանդրը շուրջ 20 տարի ապրել է Եվրոպայում։