Կիպրոսն ամբողջությամբ ավարտեց ՀՀ–ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերը. ԱԳՆ

Կիպրոսը դարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած 15-րդ երկիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ‬ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Չեխիան վավերացրել է ‬ՀՀ–ԵՄ համաձայնագիր

«Կիպրոսի Հանրապետությունն այդ մասին հուլիսի 18-ին տեղեկացրել է Եվրոպական միության խորհրդին»,– նշել է Նաղդալյանը:

Կիպրոսը 15–րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 երկրների վավերացումից հետո։ Միևնույն ժամանակ, կողմերի համաձայնությամբ, 2018 թվականի հունիսի 1-ից դրույթների 80%–ն ուժի մեջ է մտել։

ԵՄ–ն կրկնապատկել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը