ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում երեկ բռնկած հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ 01:25-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Այրվել է 1.5 հա բուսածածկույթ»,– նշված է հաղորդագրության մեջ:
«911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Երևանում և երեք մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Գագիկ Սուրենյան
Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: