Դուխով տիկնիկ, հայկական կոշիկ և ուշագնացություն. Փաշինյանը Գյումրիում շրջեց տաղավարներով

Նիկոլ Փաշինյանը նվերներ ստացավ Գյումրիում ու լսեց բղավող կանանց բողոքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում կոշիկ նվեր ստացավ «Տավրոս» ընկերությունից, որը մասնակցում էր տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսին։

«Հաճույքով կհագնեմ,– խոստացավ վարչապետը,– այս պահին իմ հագին, փողկապից բացի, ամեն ինչ տեղական արտադրության է, այնպես որ հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրվածը»։

Դուխով տիկնիկ, հայկական կոշիկ և ուշագնացություն. Փաշինյանը Գյումրիում շրջեց տաղավարներով

Փաշինյանը Գյումրիում մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Քաղաքում նաև էքսպո–ցուցահանդես է կազմակերպվել։

Գյումրիում գործող LITTLE ANI ընկերությունն էլ վարչապետի կերպարով ու «դուխով» գլխարկով տիկնիկ նվիրեց նրան:

Դուխով տիկնիկ, հայկական կոշիկ և ուշագնացություն. Փաշինյանը Գյումրիում շրջեց տաղավարներով

Հետո Փաշինյանը տաղավարներից մեկի մոտ փորձեց երկաթյա իր պատրաստել և խոստացավ մասնակցել Գյումրու խորհրդանիշներից մեկը համարվող հոլի մրցաշարին:

Ինչպես Նիկոլ Փշինյանը երկաթ ծեծեց Գյումրիում. տեսանյութ

Մինչ տաղավարներով շրջելը տհաճ միջադեպ տեղի ունեցավ. 2 կին, փորձելով մոտենալ վարչապետին` իրենց նամակները փոխանցելու համար, հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը և սկսեցին բղավել: Կանանցից մեկն ուշաթափվեց, մյուս կինը շարունակեց բղավել. «Իրանք դուբայները կհանգստանան, մենք բանկի վարկերի պատճառով սոված կմեռնինք»։ Վարչապետը նկատեց կնոջը, մոտեցավ նրան, լսեց վարկերի հետ կապված բողոքն ու իր օգնականին հանձնարարեց զբաղվել հարցով:

Դուխով տիկնիկ, հայկական կոշիկ և ուշագնացություն. Փաշինյանը Գյումրիում շրջեց տաղավարներով

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացավ մարզում գործող բանկային համակարգերի ծառայություններին, որպես առաջին այցելու` գրանցվեց ՇԵՄՄ-ի՝ Հայաստանում առաջին օնլայն հաշվապահական կայքում:

Ավելի քան 60 ընկերություն ու անհատ ձեռներեց առանձին տաղավարներով ՀՀ վարչապետին ու Գյումրի այցելած հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը, իսկ Շիրակում գործող տուրիստական ընկերություններն էլ` իրենց զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝ մարզի տարածքում գտնվող պատմական տարածքներից, մինչև դահուկավազքի սիրահարների համար նախատեսված շրջաններ: