Արցախի ուղղությամբ կրակոցները 100–ով ավելացել են. ի՞նչ է կատարվել շփման գծում

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Հայկական կողմը ձեռնպահ է մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Հուլիս — Sputnik. Հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախորդ շաբաթ` հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ` արձակելով ընդհանուր առմամբ 800 կրակոց։

Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները համատեղ խորհրդակցությունների պլան են մշակել