Վանում կողաշրջվել է փախստականներին տեղափոխող միկրոավտոբուսը. զոհեր կան. տեսանյութ

Վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի թվում կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը` հղում անելով թուրքական աղբյուրին։

Երևանից ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլում․ ՀՀ քաղաքացիներ են տուժել

Ըստ կայքի` վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի թվում կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։ Աշխատանքներ են իրականացվում զոհվածների ինքնությունը պարզելու համար։

Միաժամանակ Anadolu գործակալությունը հայտնում է, որ վթարի պահին միկրոավտոբուսում եղել է 67 մարդ, 16-ը մահացել են, 51-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։

Եվրահանձնաժողովը վերջերս որոշում է ընդունել Թուրքիային տրամադրել 1․4 մլրդ եվրո գումար փախստականների կարիքները հոգալու համար։ Որոշման մեջ նշվում է, որ ամենաշատ փախստականներ ընդունած երկիրը Թուրքիան է, ու այդ հանգամանքով է պայմանավորված նման օգնության տրամադրումը։

Արտակարգ դեպք Երևանում. Խանջյան փողոցի թունելում կոնտեյներ է շրջվել