Թուրքիայում բերման են ենթարկել Քրդստանի դրոշը պարզած իրաքցի զբոսաշրջիկներին. տեսանյութ

Դեպքին միջամտել են ոստիկանները, որոնք նախ օդ են կրակել և փորձել հանդարտեցնել դրությունը, ապա բերման են ենթարկել իրաքցի զբոսաշրջիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Թուրքիայի Տրապիզոն նահանգում միջադեպ է եղել տեղի բնակիչների, ոստիկանության և իրաքյան Քրդստանից ժամանած զբոսաշրջիկների միջև։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։

Տրապիզոն ժամանած զբոսաշրջիկները պարզել են Քրդստանի դրոշը և «Քրդստան» գրությամբ մի պաստառ, որից հետո տեղի բնակիչներից մեկը հարձակվել է նրանց վրա, խլել դրոշն ու պաստառը և բղավել. «Սա Թուրքիան է, այստեղ չե՛ք կարող Քրդստանի դրոշ ծածանել»:

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Տրապիզոն նահանգի Չայքարա շրջանի Ուզունգյոլ թաղամասում:

Չկայացած հանգիստ Թուրքիայում. «սև ցուցակները» խաթարել են մարդկանց արձակուրդը

Դեպքին միջամտած ոստիկանները նախ օդ են կրակել` փորձելով հանդարտեցնել իրավիճակը, այնուհետև բերման են ենթարկել իրաքցի զբոսաշրջիկներին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Տրապիզոնի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Թուրքիայից վտարել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից ժամանած 9-ը զբոսաշրջիկի:

Թուրքիան մեկուսանում է, Հայաստանը պիտի «ագրեսիվանա». ի՞նչ է փնտրում Երևանը «պղնձյա» կղզում