Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. ուղևորներից 8-ը տուժել են

Ինքնաթիռը պիտի Մոսկվայից հասներ Երևան, բայց օդաչուների խցիկում ծուխ է հայտնվել, որը ներխուժել է նաև սրահ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի օդանավն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ Ռոստրանսնադզորը չծրագրված ստուգում կիրականացնի ավիաընկերությունում։

S7–ի ինքնաթիռում ուղևոր է մահացել. օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Ինքնաթիռը պիտի Մոսկվայից հասներ Երևան, բայց օդաչուների խցիկում ծուխ է հայտնվել, որը ներխուժել է նաև սրահ։

Ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ 8–ը տուժել են։

Օդանավում եղել են 173 ուղևոր և օդանավի անձնակազմի 6 անդամ։

Ռոստրանսնադզորի ներկայացուցիչն ասել է, որ ավիաընկերությունում ստուգում կիրականացվի` պարզելու համար` պահպանվել են արդյոք օդային օրենսդրության պահանջները, թե ոչ։

Նշենք, որ Մոսկվայի ժամանակով ժամը 05։34–ին «Նորդվինդ» պահեստային ինքնաթիռն ընդհատված չվերթի ուղևորներին տեղափոխել է Երևան։

Տվյալներ կան, որ 28–ը հրաժարվել են մեկնել պահեստային ինքնաթիռով։

Նավակներ ինքնաթիռների փոխարեն. ջրհեղեղ Շերեմետևոյում. տեսանյութեր, լուսանկարներ