Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»

Հանդիպման ընթացքում խոսվել է ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Դանիելյան. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ կարող ենք ունենալ ծայրահեղ զարգացումներ»

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, զրույցի ընթացքում խոսվեց ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ այլ կերպ ասած` «Ստամբուլյան կոնվենցիան»:

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների ՀՀ արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումները: