Հրդեհ` Հաղթանակի զբոսայգում. տեսանյութ

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Այսօր հրդեհ է գրանցվել Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այնուհետև` այգում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, hուլիսի 19-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Իսկ դրանից առաջ` հուլիսի 19-ի ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 19:29-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

ԱԻՆ–ը խոստանում է տրամադրել լրացուցիչ տեղեկություն: