Հովհաննես Իգիթյանը կհեռացվի՞ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից. պատգամավորի պարզաբանումը

ԵԽԽՎ–ում պատվիրակության կազմը հաստատում է ԱԺ խորհուրդը, որը գլխավորում է խոսնակ Արարատ Միրզոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից: Այս մասին գրում է «Փաստ» թերթը` հղում անելով իր աղբյուրին։

Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին

«Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարևոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որևէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից», – գրում է թերթը:

Իգիթյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման տեղեկություն չունի։ Բանն այն է, որ ԵԽԽՎ–ում պատվիրակությունը հաստատում է Ազգային ժողովի խորհուրդը, որը գլխավորում է խոսնակ Արարատ Միրզոյանը։ Եվ պատվիրակության անդամները կարող են նաև չիմանալ, թե ինչ որոշում կընդունի այդ մարմինը։

Փաշինյանը դժգոհել է պատգամավորների «վոյաժներից». նա հրահանգ է իջեցրել. «Փաստ»