Էջմիածնում բռնության զոհ է դարձել տղամարդը. նրան ծեծել է ընկերուհին

Թաղամասում լուրեր են շրջանառվում, որ նրանց վեճը սկսվել է, երբ աղջիկը հայհոյել է երիտասարդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Էջմիածնում բռնության զոհ է դարձել տղամարդը։ Նրան ծեծել է ընկերուհին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկում մի կին ծեծել է իր ընկերոջը՝ հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին։

Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»

Թաղամասում լուրեր են շրջանառվում, որ նրանց վեճը սկսվել է, երբ աղջիկը հայհոյել է երիտասարդին։ Վերջինս փորձել է տղամարդկային պատիվը պահել, բայց ծեծի է ենթարկվել։

Ընդ որում` սա առաջին դեպքը չէ, երբ վեճն ավարտվում է տղայի ծեծով։ Թաղամասում խոսում են նաև, որ տղան ամուսնացած չէ՝ ի տարբերություն աղջկա։