Հայտնի է` որտեղ և երբ կկայանա Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը

Համացանցում ակտիվորեն քննարկում են Հայաստանի հայտնի երկու գործարարների զավակների առաջիկա հարսանիքը։ Հարսանիքին, ի դեպ, մի քանի հարյուր մարդ է հրավիրված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը նախապատրաստվում են իրենց երեխաների հարսանիքին։ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը նախատեսված է սեպտեմբերի 7-ին։

«Նա ամուսնացավ». Հենրիխ Մխիթարյանը հրապարակեց հարսանեկան լուսանկարը

Հարսի զգեստը կարում է լիբանանցի դիզայներ Էլի Սաաբը։ ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում է դիզայների մոտ` զգեստը փորձելու։ Հարսանիքին շուրջ 500 մարդ է հրավիրված. և սա միայն ընտանիքների նեղ շրջանակն է։

«Գեղեցիկ զույգ է, երջանկություն նրանց», «Եվս մեկ առիթ իրենց ցույց տալու համար», «Այդ զգեստի փոխարեն կարող էին 100 աշխատատեղ բացել», «Եվս մեկ գեղեցիկ ընտանիք կլինի», – գրում են օգտատերերը։

Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն` հարսանիքը տեղի կունենա Աբովյանի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է Գագիկ Ծառուկյանը։

Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո Մալդիվներ է մեկնել. լուսանկար

Հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որտեղ այժմ ամբողջությամբ փոխում են ներքին հարդարանքը։ Հարսանիքը կվարի դերասան Տիգրան Ներսիսյանը, հրավիրված են հայ և արտասահմանյան աստղեր։