ՌԱԴԻՈ

Մինասյան. «ԱՊՀ տարածքում Շենգենյան վիզա ստանալու ամենաբարդ պայմանները Հայաստանում են»

Ինչպիսի խնդիրներ են առաջանում վիզա տրամադրող կենտրոնների և դիմողների միջև, ինչով է դա պայմանավորված։ Շենգենյան վիզաներ ստանալու հարցում առաջացած խնդիրների վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է Վիզաների աջակցման կենտրոնի աշխատակից Անի Մինասյանի հետ:
Sputnik
Մինասյան. «ԱՊՀ տարածքում Շենգենյան վիզա ստանալու ամենաբարդ պայմանները Հայաստանում են»

Մասնագետի հավաստմամբ՝ խնդիրն այդ պրոցեսի, գրանցման, ժամանակի և թղթերը հանձնելու մեջ է: Գործընթացը պահանջում է որոշակի ժամանակ, առավել ևս, որ ամռան ամիսներին դեսպանատներն աշխատում են գերծանրաբեռնված։

«Քանի որ մեր պետությունը փոքր է, և չունենք մի շարք երկրների դեսպանատներ, հետևաբար, մի դեսպանատունը մի քանի երկրների համար է տալիս շենգեն վիզա: Օրինակ՝ այս պահի դրությամբ երկու պետություն՝ Իսպանիան և Հոլանդիան, Հայաստանում չունեն դեսպանատներ» - ասում է Անի Մինասյանը:

Վիզայի ազատականացում, ԼՂ խնդիր, ԵՄ աջակցություն. Մնացականյանը հանդիպել է Մոգերինիին

Այդուհանդերձ վերը նշված երկրները հիմա արդեն ունեն վիզա կենտրոններ Հայաստանում, սակայն որոշ դեպքերում քաղաքացին ուղղակի հնարավորություն չունի օրենքով սահմանված 35 եվրոյով ստանալ շենգենյան վիզա:

«ԱՊՀ երկրների շարքում շենգեն վիզայի ստացման ամենաբարդ ու դժվար պայմանները միայն Հայաստանում են»,- մտահոգված ասում է Անի Մինասյանը:

«Եթե այլ երկրներում բավարար է ներկայացնել միայն տեղեկանք հաշվեհամարի մնացորդի մասին`ցույց տալու, որ դուք ունեք գումար ձեր ծախսերը հոգալու համար, ապա Հայաստանում  վերցնում են վերջին 3-6 ամսվա բանկային քարտի տվյալները, հետաքրքրվում են ֆինանսական շարժերով, ինչն, իմ կարծիքով, իրավունքների խախտում է» - ասում է Անի Մինասյանը: